Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Հայաստան16:20 | նոյեմբերի 13, 2026Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության առաքելություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:
«Առաքելության ղեկավար տիկին Սատու Կոյվուն գործընկերների հետ միասին ողջունել է պատվիրակությանը, ներկայացնելով առաքելության գործունեությունը, տեղեկություններ տրամադրելով տեղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատասխանելով պատվիրակության հարցերին։
Պատվիրակությունն այցելել է նաև առաքելության Կապանի գրասենյակ՝ մասնակցելով Ագարակ և Մեղրի իրականացված պարեկային շրջայցին»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
