Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել

Իսրայելական ուժերն օգոստոսի 12-ի վաղ առավոտյան պայթեցրել և ավերել են Լիբանանի հարավում՝ Զաուտար աշ-Շարկիա գյուղաքաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի դպրոցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը մի քանի պայթյուն են իրականացրել երկրի հարավում գտնվող Նաբատիեի և Սուրի շրջաններում։ Բացի այդ, Քաֆրա ալ-Ասի շրջանում հյուրատուն է թիրախավորվել, որի հետևանքով կա մի քանի վիրավոր։
Աղբյուր՝ 24News.am
