Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

Սիրիական պետական «El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Հաղորդվել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Աղբյուրը նշել է, որ տվյալ օբյեկտը չի շահագործվում 2012-ից և ներկայումս գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքով։
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը վերջին օրերին այցելել էր ավիաբազայի վերագործարկման ջանքերի շրջանակներում։
Աղբյուր՝ 24News.am
