Իսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնին

Իսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնին

Ընտրության արդյունքներ17:38 | նոյեմբերի 4, 2026Իսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնին<!—>

]—>

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ չնայած ենթադրյալ կեղծիքների առնչությամբ ընթացող հետաքննությանը, հայտնում է The Times of Israel-ը։

Երկրի նախագահ Իցհակ Հերցոգը քաղաքական ուժերին կոչ է արել փոխզիջում գտնել՝ քաղաքական փակուղուց դուրս գալու և նոր ընտրություններից խուսափելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Գերագույն դատարանի դատավոր Նոամ Զոլբերգն արդյունքները փոխանցել է Հերցոգին նախագահական նստավայրում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։ Նա հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու փորձերն «իրական վտանգ» են ներկայացնում իսրայելական ժողովրդավարության համար։

Զոլբերգի խոսքով՝ նույնիսկ եթե կեղծիքների վերաբերյալ կասկածները հաստատվեն, ենթադրյալ խախտումների մասշտաբը չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հետաքննությունը պետք է ավարտին հասցվի։ Եթե հետագայում խախտումների ապացույցներ ի հայտ գան, արդյունքները հնարավոր կլինի վիճարկել օրենքով սահմանված կարգով։

Իշխող «Լիկուդ» կուսակցությունը և կոալիցիայի այլ ներկայացուցիչներ պնդում էին, որ արդյունքների հրապարակումը պետք է հետաձգվեր մինչև ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ արաբական հատվածում արձանագրված դեպքերի հետաքննության ավարտը։

Հերցոգը հայտարարել է, որ լիովին վստահում է Ընդհանուր անվտանգության ծառայությանը (ՇԱԲԱԿ), ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին, որոնք հետաքննում են այս մեղադրանքները։ Միաժամանակ նա դատապարտել է արաբ բնակչության հասցեին հնչող ռասիստական արտահայտությունները և կոչ արել զերծ մնալ ընթացող հետաքննության առնչությամբ հավաքական մեղադրանքներ հնչեցնելուց։

Իսրայելի նախագահը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքներով ակնհայտ հաղթող չկա, և խորհրդարանական խմբակցություններին կոչ է արել փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն երկրի շահերով և թույլ չտան նոր ընտրությունների անցկացում։

Հասանելի է

русский

Թեմա

Ընտրության արդյունքներԸնտրություններՔաղաքականություն

Անձ

Իցհակ Հերցոգ

Տեղադրություն

Իսրայել

Աղբյուրը՝ NEWS.am