Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նայիմ Կասեմն օգոստոսի 4-ին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները Լիբանանին «ոչինչ չեն բերի, բացի ամոթից, նվաստացումից և հաջորդական փոխզիջումներից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Հեռուստատեսային ուղերձում Կասեմն ասել է, որ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը «չի գործել որպես արբիտր, ոչ էլ որպես միավորող դեմք, այլ դարձել է կողմնակալ և պառակտող»։

Անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին՝ Կասեմը նշել է, որ դեմ չէ Սիրիայի ղեկավարության հետ հանդիպմանը։

«Չկա որևէ խոչընդոտ, որպեսզի «Հեզբոլլահի» և Սիրիայի ղեկավարության միջև հրապարակային հանդիպում կայանա այն ժամանակ, որը երկու կողմերն էլ նպատակահարմար կհամարեն», – հեռուստաուղերձում հայտարարել է Նաիմ Քասեմը։

Նա ընդգծել է Լիբանանի և Սիրիայի միջև «դրական, եղբայրական և համագործակցային հարաբերությունների» կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Օգոստոսի 4-ին Հռոմում տեղի են ունենալու Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունների ավտոշարասյուններն արդեն Հռոմում են։

Իսրայելը և Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Փաստաթղթի նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելցի զինվորականների փուլային դուրսբերում և «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում լիբանանյան զինծառայողների կողմից։

Աղբյուր՝ 24News.am