Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանել

Հայաստան13:47 | նոյեմբերի 26, 2026Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստի համար դիմելիս նպաստի հետադարձ հաշվարկի ժամկետը կրճատել մինչև երեք ամիս։
Ծնողի կամ երեխայի՝ Հայաստանից երեք ամսից ավելի բացակայությունը հիմք կդառնա նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար։
Նախագիծը նախատեսում է վերանայել տարբերակված մոտեցումները և միասնական սկզբունք սահմանել 2028 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների խնամքի նպաստի չափը որոշելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել նպաստի հաստատուն չափ սահմանելու համար։ Այն կախված չի լինի ծնողի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ այդ արձակուրդում գտնվող ծնողի՝ գյուղաբնակ լինելու հանգամանքից։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
