Իշխանությունն ուզում է Եկեղեցին իր կամքին հպատակեցնել, քայլեր են ձեռնարկվում. Վեհափառ

Իշխանությունն ուզում է Եկեղեցին իր կամքին հպատակեցնել, քայլեր են ձեռնարկվում. Վեհափառ

Իշխանությունն ուզում է Եկեղեցին իր կամքին հպատակեցնել, քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին Մայր Տաճարում հայտարարեց Վեհափառ Հայրապետը։

«Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար, ինչպես նաև քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարորության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր անձանց նկատմամբ»,- նշեց Կաթողիկոսը։

Աղբյուր՝ 24News.am