Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ

Տնտեսություն20:42 | նոյեմբերի 7, 2026Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրաքը բանակցում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ արտահանման սահմանաչափերն ավելացնելու շուրջ և մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը։ Այս մասին Իրաքի INA տեղեկատվական գործակալության հարցազրույցում հայտնել է երկրի նավթի նախարար Բասեմ Մոհամեդ Խուդայրը։
Նախարարի խոսքով՝ Իրաքի արտադրական հզորությունները գերազանցում են արտահանման հնարավորությունները, սակայն երկիրը շարունակում է պահպանել ՕՊԵԿ-ի սահմանած սահմանափակումները։
«ՕՊԵԿ-ի հետ երկխոսություն է ընթանում արտահանման առավելագույն շեմն ավելացնելու շուրջ՝ հաշվի առնելով Իրաքի առանձնահատուկ հանգամանքներն ու այն դժվարությունների բնույթը, որոնց երկիրը բախվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում», — նշել է Խուդայրը։
Նա ընդգծել է, որ արդյունահանման ավելացումը Իրաքին հնարավորություն կտար լրացուցիչ եկամուտներ ստանալ ենթակառուցվածքի զարգացման և պետական ծրագրերի իրականացման համար։
Նախարարը նաև հաստատել է, որ Իրաքը պահպանում է երկրի համար սահմանված արդյունահանման օրական 4,431 մլն բարել սահմանաչափը։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
