Իրաքի իշխանությունները Հորդանանի օրինակով արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը

Գրաքննություն16:58 | նոյեմբերի 16, 2026Իրաքի իշխանությունները Հորդանանի օրինակով արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրաքի իշխանությունները, հետևելով Հորդանանի օրինակին, արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը՝ խախտումները վերացնելու համար ընկերությանը տրամադրելով 30 օր։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Լրատվամիջոցների և կապի վարչությունը վարչապետի հանձնարարությամբ որոշել է արգելափակել Telegram-ի հասանելիությունը, քանի որ այն շահագործող ընկերությունը չի կատարում օրենսդրության պահանջները և չի ձեռնարկել պահանջվող գործողությունները՝ կանոնները խախտող բովանդակությունը հեռացնելու համար։ Այդ կապակցությամբ ձեռնարկվել են նշված միջոցները, իսկ ընկերությանը տրվում է 30 օր՝ իրավական կարգավիճակը կարգավորելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հորդանանի հանրային անվտանգության վարչությունը երկուշաբթի հայտնել է Telegram-ի հասանելիությունն արգելափակելու մասին՝ պատճառաբանելով, որ հավելվածը սպառնում է ազգային անվտանգությանը։ Գերատեսչությունը նշել է, որ թագավորության իշխանությունների գնահատմամբ՝ մեսենջերը հարթակ է տրամադրում ծայրահեղականության և հիմնապաշտության տարածման, ինչպես նաև ազգային անվտանգությանը սպառնացող կիբերհանցագործությունների կատարման համար։
Հասանելի է
Թեմա
ԳրաքննությունԻնտերնետի անջատումՔաղաքականություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
