Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Իրանի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի մյուս նեղուցներում և կպաշտպանեն դրանք ցանկացած հնարավոր հարձակումից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, Շահրամ Իրանին։
«Ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Պարսից ծոցի նեղուցներում և ռազմավարական ջրային ուղիներում», – ասել է նա։
Աղբյուր՝ 24News.am
