Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

ՀՕՊ17:18 | հոկտեմբերի 29, 2026Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին<!—>

]—>

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով ամերիկյան MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքի առգրավման և Հորմուզի նեղուցի վերևում մեկ այլ՝ MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանական կողմի տվյալներով՝ երկու միջադեպն էլ գրանցվել է Պարսից ծոցի շրջանում։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ MQM-170 անօդաչուն որսացել են Հորմուզի նեղուցից արևմուտք՝ ռադիոէլեկտրոնային պայքարի հարձակողական գործողության ընթացքում։ Իրանցի զինվորականները պնդում են, որ իրենց հաջողվել է սարքը վայրէջքի բերել գրեթե անվնաս վիճակում։

Կորպուսի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն հետախուզական առաքելություն էր իրականացնում՝ տեղեկություններ հավաքելով Պարսից ծոցի ափամերձ գոտում և Հորմուզի նեղուցի շրջանում տեղակայված իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մասնագետներն ուսումնասիրել են սարքից դուրսբերված տվյալներն ու պարզել, որ այն օդ է բարձրացել Պարսից ծոցի հարավային երկրներից մեկի ափից։ Իրանական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետության մասին է խոսքը։

ԻՀՊԿ-ն հայտնել է նաև Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ամերիկյան MQ-1 անօդաչուի որսման և ոչնչացման մասին։ Կորպուսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ սարքը խոցվել է նոր, գերժամանակակից ՀՕՊ համակարգով, որը համալրել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի զինանոցը։

Իրանցի զինվորականներն այս դրվագը որակել են որպես ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման 14-րդ դեպք։

Հասանելի է

русский

Թեմա

ՀՕՊՌազմական

Տեղադրություն

ԻրանՀորմուզի նեղուց

Կազմակերպություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Աղբյուրը՝ NEWS.am