Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգի Հուսեյնիե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լորեստան նահանգների սահմանային շրջաններում, որոնք գտնվում են Իրանի արևմտյան և հարավ-արևմտյան մասում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Աղբյուր՝ 24News.am