Իրանում չեն պատրաստվում հարստացված ուրանը դուրս հանել երկրից

Իրան15:27 | նոյեմբերի 11, 2026Իրանում չեն պատրաստվում հարստացված ուրանը դուրս հանել երկրից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է և նախատեսված է երկրի ներքին կարիքների համար, ուստի Թեհրանը չի համաձայնի այն երկրից դուրս բերելուն։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք թույլ չենք տա, որ Իրանից դուրս բերվի հարստացված միջուկային նյութի թեկուզ մեկ մասնիկ», — ընդգծել է Ռեզային։
Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունն ավելի վաղ ռուսական կողմին տեղեկացրել է հարստացված ուրանը երկրի տարածքում պահելու իր որոշման մասին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Անձ
Թեմա
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
