Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության նոր սխեմայի ներդրումը

Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ներկայիս հյուսիսային և հարավային ուղիները միասնական կենտրոնական միջանցքով փոխարինելու ծրագիր։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
▪️ սկզբնական փուլում նավերը կմտնեն հյուսիսային երթուղով՝ Իրանի ափի մոտով, իսկ դուրս կգան հարավային երթուղով՝ Օմանի ափի մոտով,▪️ անցումային շրջանից հետո նավարկության ամբողջ հոսքը կտեղափոխվի կենտրոնական միջանցք․ մուտքային երթևեկությունը կկառավարի Իրանը, իսկ ելքային հոսքը՝ Իրանը և Օմանը համատեղ,▪️ տարանցիկ վճարները կսահմանվեն ոչ թե բեռի արժեքի ֆիքսված տոկոսով, այլ մատուցվող ծառայությունների հիման վրա՝ ներառյալ ապահովագրությունը, վառելիքով լիցքավորումը և բնապահպանական ուղեկցումը։
Միաժամանակ հերքվել են այն տեղեկությունները, թե նախատեսվում է սահմանել բեռի արժեքի 3 կամ 7 տոկոս չափով սակագին։
Աղբյուր՝ 24News.am
