Իրանի ԶՈւ-ն խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք

ՀՕՊ15:32 | նոյեմբերի 13, 2026Իրանի ԶՈւ-ն խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքն ուրբաթ խփվել և ոչնչացվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի հարավում՝ Սիրիքի առափնյա հատվածում գտնվող Քուհեստաք շրջանում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Մի քանի ժամ առաջ ամերիկյան ագրեսոր-թշնամու MQ-1 անօդաչու թռչող սարքը Քուհեստաք շրջանում (Սիրիքի առափնյա հատված) խփվել, խոցվել և ոչնչացվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության նոր համակարգի կողմից, որը գործում է երկրի հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի միասնական ցանցում», — նշվել է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բանակում հայտարարել են, որ ոչ մի ակնթարթ չեն հապաղի պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու շահերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
