Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին

Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «2026թ. առաջին կեսին, մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, «եվրաինտեգրում» բառը Նիկոլի և իր կառավարության տեքստերի անբաժան մաս էր: Օր չկար, որ որևէ դեպուտատ, նախարար, մարզպետ ու գյուղապետ՝ չխոսեին «եվրոինտեգրման» մասին:

Չեմ կարծում, թե Նիկոլին ճանաչող ինչ-որ մեկը, հավատացած լինի նրա «եվրոինտեգրման» հերթական հեքիաթին: Նրան ուղղակի պետք էր Եվրոպայի քաղաքական համայնքի աջակցությամբ ամեն գնով վերընտրվել ու վերջ: Մարդն իր իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա долой «եվրաինտեգրմանը»:

Չոլպան Ատայում պարզվեց, որ ՀՀ-ում «եվրաինտեգրման» հանրաքվե չի լինելու։ Բացարձակ ճիշտ է ասում Նիկոլը, ի՞նչ հանրաքվե մի բանի մասին, որը գոյություն չունի, որի վերաբերյալ քվեարկելու բան չկա:

Երկար ժամանակ երկիրը խաբեությամբ ու աղետալի զոհաբերություններով հրում ես դեպի մի դուռ, որն, ինչպես «հանկարծ պարզվեց»՝ նույնիսկ բացված չէր։ Իսկ մեղավորը, բնականաբար, Փաշինյանը չէ։ Պարզապես ԵՄ այդ անիրավ դուռը որոշել էր չբացվել։ Այդ դուռը «չի հասկանում» պատմական պահը և ԵՄ-ում Հայաստանի անգնահատելի արժեքը։

Ասեմ, որ Նիկոլը որոշ առումով ճիշտ է ասում: Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին: Եթե բոլորովին վերջերս Եվրամիությունը հայտարարվում էր որպես Հայաստանի միակ հնարավոր ապագա, ապա այսօր պարզվում, որ հարցը «չի հասունացել» այնքան, որ նույնիսկ հանրաքվե անցկացնելն անտեղի ու անիմաստ է:

Պատասխանն իհարկե Նիկոլի վարած քաղաքական մեջ է:

ա) Սկզբում բարձրաձայն ու պաթոսով հասարակությանը պատմում են անխուսափելի եվրոպական ապագայի մասին։

բ) Հետո պարզվում է, որ մեզ այնտեղ առանձնապես ոչ ոք էլ չի հրավիրել։

գ) Դրանից հետո հանգիստ բացատրում են, որ ոչ ոք, ոչ մի խոստում էլ չի տվել ու ընդհանրապես նման ցանկություն չի եղել («…մեզ պետք է՞ր Շուշին» ոճով)։

դ) Եվ վերջին ակորդը՝ կսկսեն արդարանալ, որ ինչպես միշտ, մեր ժողովուրդը պարզապես ամեն ինչ սխալ է հասկացել։

Հանճարեղ է։ Թվում է, թե կարելի է անվերջ խաբել ու խաբել…

Սակայն ԵԱՏՄ-ի ազդանշաններից պարզվել է, որ խաբելու արդյունքում մեր քաղաքացիների տները Բրյուսելից գազ չի հասնում։ Եվրոպական խորհրդարանի հերթական բանաձևից հետո՝ ինքնաբերաբար Էլեկտրաէներգիա չի արտադրվում։ Հայկական արտահանմամբ բեռները, միայն «եվրաինտեգրում» բառն արտասանելուց՝ շուկա չեն մտնում և ապրանքաշրջանառության չեն վերածվում:

Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում ու գեղեցիկ սլայդներում։

Բայց ամենազարմանալին նույնիսկ սա չէ։

Ամենազարմանալին այն կարողությունն է, որով ամեն անգամ, երբ երեկվա հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են մտնում այսօրվա հայտարարությունների հետ, հասարակությանը առաջարկվում է ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Երեկ մի բան էին ասում։ Այսօր՝ հակառակը։ Վաղը կբացատրեն, որ հենց դա էլ ի սկզբանե նկատի ունեին։ Եվ բոլորը պետք է գլխով անեն։

Բայց քաղաքացիներն ունեն մի լուրջ, «թերություն»։ Շատերի հիշողությունն ու բանականությունն աշխատում են լավ։ Եվ սա Փաշինյանի քաղաքականության ամենամեծ պրոբլեմն է։

Գորլող կառավարությունը կերազեր, եթե մի հրաշքով, բոլոր մարդիկ կորցնեին իրենց հիշողություններն, ու ամեն օր մոռանային երեկ տեղի ունեցածը»:

Աղբյուր՝ 24News.am