ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկան

Իրան09:29 | նոյեմբերի 25, 2026ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը մեծացնելու համար աշխարհագրական սահմանափակումներ չկան, հաղորդում է IRNA գործակալությունը։
Վահիդին ընդգծել է, որ երկրի ներուժը կընդլայնվի՝ դրա կարիքներին, հնարավորություններին և պահանջներին համապատասխան։
ԻՀՊԿ հրամանատարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր նոր ռազմական հակամարտությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը և զգալի առաջընթաց են գրանցել իրենց հրթիռային ուժերի օպերատիվ հնարավորությունների առումով։
Վահիդին նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին վերանայել անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ իրենց համագործակցությունը։ Նրա խոսքով՝ կայուն անվտանգություն կարելի է ապահովել միայն սեփական ուժերին ապավինելու և տարածաշրջանային փոխգործակցության միջոցով, այլ ոչ թե օտար տերություններից կախվածության։
Հասանելի է
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
