Հզոր երկրաշարժը խաթարել է Կոլումբիայի մի քանի օդանավակայանների աշխատանքը

Հզոր երկրաշարժը խաթարել է Կոլումբիայի մի քանի օդանավակայանների աշխատանքը

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Կոլումբիայի երկրաշարժի ուժգնությունը սկզբում գնահատվել է 6,8 մագնիտուդ, իսկ ավելի ուշ՝ 7,4 մագնիտուդ։

Կոլումբիական El Espectador թերթի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Վնասներ են արձանագրվել Պերեյրայի, Մանիսալեսի, Կիբդոյի, Արմենիայի, Կարտագոյի և Բուենավենտուրայի օդանավակայաններում։

Երկրի ավիացիոն իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին և ուղևորներին կոչ են անում հետևել ավիաընկերությունների հրապարակած թարմացումներին։

Աղբյուր՝ 24News.am