Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին

Դիվանագիտություն11:27 | նոյեմբերի 25, 2026Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցիչ Աստիեր Սիլվենին անցանկալի անձ է հայտարարել և պահանջել փակել Փհենյանում գործող ներկայացուցչությունը։ Այս մասին նոյեմբերի 25-ին իր կայքում հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«ԿԺԴՀ-ն Սիլվենին նոտա է փոխանցել՝ պահանջելով փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը և լքել մեր երկիրը՝ իշխանությունների բացահայտ թշնամական գործողության պատճառով…։ ԿԺԴՀ-ի ինքնիշխան իրավունքների և նրա քաղաքացիների շահերի դեմ ոտնձգություններն անընդունելի են», — ասվում է հաղորդագրության մեջ։
Դիվանագետին 48 ժամ է տրվել երկիրը լքելու համար։ Համապատասխան պահանջով նոտան նրան փոխանցել է ԿԺԴՀ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Պակ Հյոն Սուն։ Ըստ հաղորդագրության՝ Փհենյանն այս որոշման պատճառ է նշել Սոնդովոնի միջազգային մանկական ճամբարը Շվեյցարիայի պատժամիջոցների ցանկում ներառելը։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունՊատժամիջոցներ
Տեղադրություն
