Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Տնտեսություն22:41 | նոյեմբերի 25, 2026Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը<!—>

]—>

Հունաստանի հազարավոր բնակիչներ չորեքշաբթի փողոց են դուրս եկել պետական և մասնավոր հատվածների աշխատողների համազգային գործադուլի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը, վերականգնել տոնական հավելավճարները և ավելացնել առողջապահության ու կրթության ծախսերը։ Գործադուլը խաթարել է տրանսպորտի աշխատանքն ամբողջ երկրում։

Դադարեցվել են դեպի կղզիներ լաստանավային երթերը, ինչպես նաև Աթենքի մետրոյի աշխատանքը վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Լաստանավային ընկերությունների, տրանսպորտի և հեռահաղորդակցության ծառայությունների աշխատողների՝ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով որոշ տարածաշրջանային օդանավակայաններում դադարեցվել են նաև թռիչքները։

Գործադուլը կազմակերպել է Հունաստանի պետական հատվածի աշխատողների խոշորագույն արհմիութենական համադաշնությունը՝ ADEDY-ն։ Ոստիկանության տվյալներով՝ Աթենքում խաղաղ ցույցին մասնակցել է շուրջ 15 հազար մարդ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ և այլ քաղաքացիներ։ Նրանք պահել են «Բավակա՛ն է։ Մենք պահանջում ենք բարձրացնել աշխատավարձերը» գրությամբ պաստառներ։ Հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել նաև երկրի այլ քաղաքներում։

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել ամենամյա տոնական հավելավճարները, որոնք վերացվել էին Հունաստանի պարտքային ճգնաժամի ժամանակ։ Պետական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ներկայացուցիչ Դիմիտրիս Ակտիպիսը նշելէ, որ աշխատողներն այլևս չեն կարող հաշտվել ցածր աշխատավարձերի, պետական ծառայողների համար արդեն 16 տարի տոնական հավելավճարների բացակայության և ապրուստի կտրուկ թանկացման հետ։

Սա վերջին շաբաթների ընթացքում Հունաստանում արդեն երրորդ խոշոր գործադուլն է։ Բողոքի ակցիաներն անցկացվում են Եվրոպայում ծավալվող բողոքի ավելի լայն ալիքի ֆոնին, ներառյալ՝ երիտասարդների մասնակցությամբ, որոնք դժգոհ են դպրոցների վիճակից, բնակարանների գների աճից և կենսամակարդակի անկումից։

Վերջին տասնամյակում Հունաստանը զգալիորեն վերականգնվել է ֆինանսական ճգնաժամից հետո՝ ստանալով շուրջ 280 միլիարդ եվրոյի միջազգային օգնություն։ Վերջին տարիներին աշխատավարձերն աճել են, իսկ հարկերը՝ նվազել, սակայն շատ ընտանիքներ շարունակում են դժվարություններ ունենալ բնակարանների վարձակալության, սննդամթերքի և էներգակիրների թանկացման պատճառով։ Գների վրա ազդել են նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները։

Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կառավարությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, այս տարի հայտարարել է շուրջ 2,2 միլիարդ եվրոյի հարկային արտոնությունների և սուբսիդիաների մասին՝ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին ու թոշակառուներին աջակցելու նպատակով։ 2023 թվականին վերընտրված Միցոտակիսը խոստացել է 2027 թվականի դեկտեմբերից շուրջ 700 հազար պետական ծառայողի վճարել 500 եվրոյի չափով սուրբծննդյան պարգևավճար։ Բացի դրանից, նա նպատակ է դրել մինչև 2030 թվականը բոլոր ոլորտներում միջին ամսական աշխատավարձը հասցնել 1800 եվրոյի՝ ներկայիս շուրջ 1400 եվրոյի դիմաց։

Չորեքշաբթի նախարարների կաբինետի նիստում քննարկվել է 2027–2030 թվականների բյուջետային ծրագիրը։ Այն նախատեսում է սուբսիդիաներ, աշխատավարձերի բարձրացում, հարկերի նվազեցում և այլ միջոցառումներ՝ ընդհանուր 11,45 միլիարդ եվրոյի չափով։ Իշխանությունների կանխատեսմամբ՝ տնտեսական աճի և բյուջեի առաջնային հավելուրդի շնորհիվ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին անցյալ տարվա 145,9%-ից մինչև 2030 թվականը կնվազի՝ հասնելով 110%-ի։

Վերջին հարցումներով՝ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը սատարում է ընտրողների շուրջ 30%-ը՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ այս տարի ստեղծած «ԷԼԱՍ» կուսակցությանը։ Հունաստանում համապետական ընտրությունները սպասվում են 2027 թվականի գարնանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունԱշխատանքԲողոքներՀասարակություն

Տեղադրություն

Հունաստան