Հրազդան համայնքին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է

Հրազդան համայնքին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է

Հակակոռուպցիա09:51 | նոյեմբերի 3, 2026Հրազդան համայնքին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրազդան համայնքին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է<!—>

]—>

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդան համայնքի և ֆիզիկական անձի։ Վճռով անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի (ներկայում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 36 հասցե)՝ 1.35 հա հողամասի՝ 2007 թվականի մայիսի 29-ի առուվաճառքի պայմանագիրը: Այս մասին NEWS.am—ին հայտնում է դատախազությունը։

Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ Դատարանը, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձին պարտավորեցրել է հատուցել գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 127 միլիոն 531 հազար 500 դրամի չափով:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար 500 դրամ

Թեմա

ՀակակոռուպցիաԴատարանի որոշումԴատական համակարգ

Տեղադրություն

Հրազդան

Կազմակերպություն

Գլխավոր դատախազություն

Աղբյուրը՝ NEWS.am