«Հրապարակ»․ Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

Հայաստան08:44 | նոյեմբերի 27, 2026«Հրապարակ»․ Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։
Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները մեկնարկել են 2025 թ. օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։
Մոտ երկու ամիս առաջ, երբ հերթն ադրբեջանցիներինն էր, նրանք հրաժարվեցին այցից, քանի որ հայերը քննադատել էին Հիքմեթ Հաջիեւին, երբ նա օտարերկրյա դիվանագետներին տարել էր Արցախ եւ հայկական վանքերը ներկայացրել որպես կովկասյան աղվանական ժառանգություն ու ծաղրել Գանձասարում պահվող հայկական ձեռագրերը։
Ու ինչքան էլ հայկական կողմից որպես քաղհասարակություն հանդես եկող անձինք (Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, այլք) հայտարարեն, թե իրենք քաղաքականության հետ կապված հարցեր չեն քննարկում, փաստ է, որ ադրբեջանական քաղհասարակությունը քաղաքական հարցեր է քննարկում եւ իրենց իշխանությունների քաղաքականությունն է առաջ տանում:
Այս այցն էլ պայմանավորված է նրանով, որ Ալիեւը գոհ է Նիկոլ Փաշինյանից սահմանադրության այս նախագծի, Անկախության հռչակագրից հրաժարվելու համար, եւ որպես խրախուսական քայլ՝ իր ՀԿ-ներին անմիջապես գործուղել է Հայաստան, որքան էլ որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե ՀՀ սահմանադրության հետ Ալիեւը կապ չունի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տեղադրություն
Թեմա
Հայաստան-Ադրբեջան բանակցություններՔաղաքականությունՄամուլի տեսություն
Անձ
