Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա

Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա

Պատահարներ10:50 | նոյեմբերի 13, 2026Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա<!—>

]—>

Ուրբաթ գազատար նավը պայթել է ծովային ականի վրա՝ փորձելով Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում անցնել Իրանի կողմից չթույլատրված երթուղով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Մի քանի ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում հեղուկացված գազ տեղափոխող նավը, անտեսելով բազմակի նախազգուշացումները, փորձել է անցնել նեղուցի՝ [Իրանի կողմից] չթույլատրված և վտանգավոր հարավային երթուղով ու պայթել է ծովային ականի վրա, ինչն առաջացրել է շատ հզոր պայթյուն», — նշվել է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տվյալներով՝ նավը մտադիր էր անցնել ամերիկյան կործանիչների քողածածկույթի տակ։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՆավագնացություն

Կազմակերպություն

ԻՀՊԿ

Տեղադրություն

Հորմուզի նեղուց

Աղբյուրը՝ NEWS.am