Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա

Պատահարներ11:46 | նոյեմբերի 14, 2026Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա<!—>

]—>

Հորմուզի նեղուցի արևելյան մասում նավթատար լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և նավը կորցրել է ընթացքը։ Այս մասին հայտարարել են իրանցի զինվորականները, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) տվյալներով՝ նավն անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները, խախտել նավարկության սահմանափակումներն ու մտել արգելված գոտի։

Շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ ՌԾՈՒ-ն մանրամասնել է, որ նավթատարը վտանգավոր տարածքով անցել է լուսադեմին՝ նախապես անջատելով տեղորոշման և նույնականացման բոլոր համակարգերը։

Իրանի ռազմական գերատեսչությունը խստիվ զգուշացնում է, որ Հորմուզի նեղուցից արևելք սահմանված արգելքները խախտող և այդ գոտի մտնող ցանկացած լցանավ ականի վրա պայթելու և հրդեհվելու անմիջական վտանգի տակ է։

Բացի այդ, իրանական կողմը խիստ քննադատության է ենթարկել այն նավատերերին, որոնք դասեր չեն քաղում արգելքը խախտած մյուս նավերի դառը փորձից։ Զինվորականների խոսքով՝ հավատալով ԱՄՆ նախագահի մերկապարանոց հայտարարություններին և նավերն ուղարկելով ականապատված գոտի՝ սեփականատերերը պարզապես վտանգի են ենթարկում իրենց իսկ ներդրումները։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՆավագնացությունԼցանավ

Տեղադրություն

ԻրանՀորմուզի նեղուց

Աղբյուրը՝ NEWS.am