Հորդանանում արգելափակել են Telegram-ի հասանելիությունը

Հորդանանում արգելափակել են Telegram-ի հասանելիությունը

Գրաքննություն13:59 | նոյեմբերի 16, 2026Հորդանանում արգելափակել են Telegram-ի հասանելիությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հորդանանում արգելափակել են Telegram-ի հասանելիությունը<!—>

]—>

Ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների պատճառով Հորդանանի իշխանություններն արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Հասարակական անվտանգության վարչությունը։

«Հորդանանում Telegram հավելվածի հասանելիությունն արգելափակվել է թվային անվտանգության ամրապնդման և օգտատերերի պաշտպանությանն ուղղված ջանքերի շրջանակում, ինչպես նաև թվային հարթակների օգտագործմամբ սպառնալիքներին և օրենսդրությունը խախտող գործունեությանը վերջ դնելու նպատակով»,– ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ թագավորության իշխանությունները կարծում են, որ մեսենջերը «հարթակ է տրամադրում ծայրահեղականության, ֆունդամենտալիզմի տարածման և ազգային անվտանգությանը սպառնացող կիբերհանցագործությունների կատարման համար»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԳրաքննությունԻնտերնետի անջատումՔաղաքականություն

Տեղադրություն

Հորդանան

Կազմակերպություն

Telegram

Աղբյուրը՝ NEWS.am