Հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն ԿԲ կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը

Հայաստան23:15 | հոկտեմբերի 29, 2026Հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն ԿԲ կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման հետևանքով հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
