ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027–2029 թթ. հիմնական մակրոտնտեսական, հարկաբյուջետային ցուցանիշներն ու շրջանակները։ Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի, ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:
2027 թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
