ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է, որ կհամագործակցի միջազգային գործընկերների հետ՝ «Երևանյան ուղու» առաջմղման ուղղությամբ

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է, որ կհամագործակցի միջազգային գործընկերների հետ՝ «Երևանյան ուղու» առաջմղման ուղղությամբ

Հայաստան09:05 | նոյեմբերի 24, 2026ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է, որ կհամագործակցի միջազգային գործընկերների հետ՝ «Երևանյան ուղու» առաջմղման ուղղությամբ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է, որ կհամագործակցի միջազգային գործընկերների հետ՝ «Երևանյան ուղու» առաջմղման ուղղությամբ<!—>

]—>

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի նիստում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է 2026թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայացած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական արդյունքները՝ մասնավորապես Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման ամփոփումը և «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) ընդունումը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղով» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության և սնուցման, բնապահպանական կառավարման, ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի, կլիմայի պաշտպանության, աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև սպառման և արտադրության կայուն մոդելների խթանմանն առնչվող բանաձևերին:

Պատվիրակությունը կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդումը և վերահաստատել ՄԱԿ-ի անդամ պետությունների ու միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր հանձնառությունը՝ «Երևանյան ուղու» առաջմղման և կենսաբազմազանության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված գլոբալ թիրախների իրականացման արագացման ուղղությամբ:

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԿենսաբազմազանությունՇրջակա միջավայր

Իրադարձություն

COP17