ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը

Հայաստան08:43 | նոյեմբերի 6, 2026ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը<!—>

]—>

Արևելյան Եվրոպայի երկրների և ՄԱԿ-ի մշտական համակարգողների միջև կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների առջև ծառացած զարգացման ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, կլիմայի փոփոխությանը և թվային վերափոխմանը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Պատվիրակությունն ընդգծել է խաղաղության, կայունության և տարածաշրջանային փոխկապակցվածության նշանակությունը կայուն զարգացման և համատեղ բարգավաճման համար՝ միաժամանակ կարևորելով կանաչ անցման, նորարարության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը և բարձր գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի երկրի թիմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Կլիմայի փոփոխությունԴիվանագիտությունԿայուն զարգացում

Պատմություն

ՄԱԿ

Աղբյուրը՝ NEWS.am