ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Այս մասին ԵԱՏՄ նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։
Ցավոք, գործնականում այդ սկզբունքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով՝ խանգարելով բիզնեսի զարգացմանը։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»:
Աղբյուր՝ 24News.am
