ՀԾԿՀ-ում Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները

Էլեկտրաէներգիա15:51 | հոկտեմբերի 30, 2026ՀԾԿՀ-ում Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հոկտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
«Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Թեմա
ԷլեկտրաէներգիաԷներգիայի պահեստավորումTech
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
