Հայաստանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը․ Լավրով

Հայաստան15:21 | նոյեմբերի 10, 2026Հայաստանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը․ Լավրով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նույնիսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից զրկվելու դեպքում Երևանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո (ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին) հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ բուն հավաքական անվտանգության իրավունքը», — ասել է նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ համատեղ նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
