Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների ցանկում, որտեղ Ռուսաստանը հյուպատոսական կենտրոնների ցանց է զարգացնում․ ՌԴ ԱԳՆ

Հայաստան11:08 | հոկտեմբերի 31, 2026Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների ցանկում, որտեղ Ռուսաստանը հյուպատոսական կենտրոնների ցանց է զարգացնում․ ՌԴ ԱԳՆ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների ցանկում, որտեղ Ռուսաստանը թույլատրում է հյուպատոսական հարցերով աջակցություն տրամադրող տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնների գործունեությունը։ Այս կենտրոնները կարող են ընդունել դիմումատուների փաստաթղթերը և աջակցել Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկներին՝ առանձին գործառույթների իրականացման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնների (ՏԽԿ) ծառայությունների հասանելիության աշխարհագրությունն ակտիվորեն ընդլայնվում է։ Ներկայումս այն օտարերկրյա պետությունների ցանկում, որոնց տարածքում հնարավոր է ՏԽԿ-ների գործունեությունը, ներառված է 29 երկիր։ Դրանց մեծ մասում այդ կենտրոններն այս կամ այն ձևաչափով արդեն իսկ գործում են»,– նշել է Կլիմովը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ կենտրոնների գործունեությունը կարգավորվում է Ռուսաստանի օրենսդրությամբ։ Դրանք աջակցում են հյուպատոսական հիմնարկներին և դեսպանությունների հյուպատոսական բաժիններին՝ փաստաթղթերի ընդունման և որոշակի հյուպատոսական լիազորությունների իրականացման գործում։
Հայաստանը, Արգենտինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ մեկտեղ, ընդգրկվել է այն երկրների ցանկում, որտեղ նախատեսվում էր զարգացնել նման ենթակառուցվածքներ։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Հյուպատոսական հարցերԴիվանագիտական առաքելություններ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
