Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են իրավական ոլորտում փոխօգնության մասին հուշագիր ստորագրել

Հայ-ռուսական հարաբերություններ13:53 | նոյեմբերի 10, 2026Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են իրավական ոլորտում փոխօգնության մասին հուշագիր ստորագրել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանն ու Ռուսաստանն աշխատում են փոխօգնության մասին հուշագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ այժմ ընթանում է փաստաթղթի դրույթների համաձայնեցումը։
«Միաժամանակ այս ոլորտում համագործակցության ընթացքում խնդիրներ չեն եղել, քանի որ ստորագրված են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների մասնակցությամբ բազմակողմ կոնվենցիաներ», — նշել է նախարարը։
Հասանելի է
Պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Թեմա
ԴիվանագիտությունԱրդարադատություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
