«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։  

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

««Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը»,-ասաց Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ից մեկնարկել են ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ 

Առաջին նիստի ընթացքում պատգամավորները սկսել են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։

Աղբյուր՝ Hayastan.news