Հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Բերեզովսկի

Հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» նկատմամբ «Արարատ-Արմենիայի» տարած տնային հաղթանակը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 2:1։

«Իմ կարծիքով՝ առաջին խաղում հաղթելով «Ցելյեին», «Արարատ-Արմենիան» փոքր, բայց շատ կարևոր քայլ արեց։ Կասկած չունեմ, որ սլովենացիների հետ պատասխան խաղում շատ բարդ է լինելու։ Բայց, ըստ իս, երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», և թե՛ «Սլովանին»։

Այնպես որ, ես հավատում եմ, որ շուտով հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Աղբյուր՝ 24News.am