«Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին

«Հաստատապես կանգնած ենք Մայր Աթոռի կողքին»․ Մասյացոտնի թեմի շնորհավորանքը Վեհափառին

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։

Աղբյուր՝ 24News.am