Հարկերից ազատվող միկրոբիզնեսի շեմը կբարձրանա հունվարի 1-ից․ Փաշինյան

Հայաստան14:44 | հոկտեմբերի 29, 2026Հարկերից ազատվող միկրոբիզնեսի շեմը կբարձրանա հունվարի 1-ից․ Փաշինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հարկերից ազատվող միկրոբիզնեսի շեմը տարեկան 24 միլիոնից կբարձրանա մինչև 50 մլն դրամ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Փաշինյանը հայտարարեց նաև խցանումները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում մեքենաների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների թիվն աճում է։
Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներից հրաժարվելու մեջ որևէ տրամաբանություն չկա. անհրաժեշտ է խրախուսել այդ միտումը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
