Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել

Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել

Պատահարներ10:08 | նոյեմբերի 13, 2026Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել<!—>

]—>

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել, թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։

NEWS.am—ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Շեվրոլե» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդաս ասաց՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։

Սա դուր չեկավ մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասաց, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։

Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքեց, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Շևրոլե»–ի վարորդը սկսեց վիրավոարքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին, նա իջավ մեքենայից, վազեց տրոլեյբուսի ուղղությամբ, թքեց վարորդ վրա և փորձում էր դուռը քաշքելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձում էին հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։

Երկու մեքենաներն էլ անցնելով խաչմերուկը, կանգնեցին և իջան մեքենայից։ Այդտեղ քաշքշոց սկսվում երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։

Նաև ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակեց իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չէր կարողանում հանգսատանալ և զսպել հուզմունքը։


Թեմա

ՊատահարներՃՏՊՏրոլեյբուսԲռնություն

Աղբյուրը՝ NEWS.am