Հարավային Կորեայում 33 ավտոմեքենայի բախման հետևանքով գրեթե 50 մարդ է տուժել

Ավտոբուս11:58 | նոյեմբերի 11, 2026Հարավային Կորեայում 33 ավտոմեքենայի բախման հետևանքով գրեթե 50 մարդ է տուժել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում 33 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 48 մարդ։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։
«Բախման հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում՝ վեցը ստացել են լուրջ վնասվածքներ։ Հաղորդվում է, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է հրապարակման մեջ։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 07:34-ին։ Ուղևորատար ավտոբուսը բախվել է խաչմերուկում՝ լուսացույցի տակ կանգնած մեքենաներին, ինչից հետո ճեղքել է բաժանարար արգելապատնեշը։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի ղեկին եղել է 60-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ մեքենայի արգելակները խափանվել են։ Արդյունքում ավտոբուսը բախվել է ճանապարհի 100-150 մետրանոց հատվածում գտնվող ևս չորս այլ ավտոբուսի, մեկ բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի։
Ոստիկանությունն ստուգում է արգելակման համակարգի անսարքության վարկածը։ Տեղում անցկացված ստուգումը ցույց է տվել, որ վարորդը ալկոհոլ չի օգտագործել։
Հասանելի է
Օբյեկտ
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
