ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը

Հայաստան19:10 | նոյեմբերի 11, 2026ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հենց որ Հայաստանը լուծի անդամավճարների պարտքի մարման հարցը, կազմակերպությունում նրա մասնակցությունը կարող է վերականգնվել, սակայն որոշումը երկրի ղեկավարությանն է, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների գծով իր պարտքը, նրա մասնակցությունը կարող է վերականգնվել թե՛ իր աշխատակիցներին գործուղելու, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով։ Որոշումը ղեկավարությանն է»,- ասել է նա լրագրողներին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։
Ըստ Մասադիկովի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարց չի դրվել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել Հայաստանին զրկելու կազմակերպությունում ձայնի իրավունքից։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
