Հալաբյան փողոցում լքված նորածնի ծնողները դեռ չեն հայտնաբերվել․ որոնողական աշխատանքներ են տարվում

Հալաբյան փողոցում լքված նորածնի ծնողները դեռ չեն հայտնաբերվել․ որոնողական աշխատանքներ են տարվում

Հալաբյան փողոցում մոր կողմից լքված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել։ Այս մասին 24News-ին հայտնւմ են Ներքին գործերի նախարարությունից։
«Ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ»,-նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ունի, կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուր՝ 24News.am