Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված առողջական վիճակը կայուն է

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված առողջական վիճակը կայուն է, Armenia Sputnik–ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։
«Երեխան շնչում է CPAP- սարքի օժանդակությամբ։ Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,–ասացին ԱՆ–ից։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։
Աղբյուր՝ 24News.am
