Հակոբ Հակոբյան․ «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»

Արցախի ժողովուրդը զրկվել է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից, սակայն չի զրկվել իր քաղաքական ձայնից։ Այդ ձայնը պատկանում է ժողովրդին և չի կարող վերացվել վարչական որոշումներով, քաղաքական հայտարարություններով կամ որևէ այլ ուժի կամ մարմնի կամայականությամբ։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պարզապես գործող կամ նախկին պետական կառույց չէ։ Այն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված և ընտրված ներկայացուցչական մարմին է, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական քաղաքական կամքը։ Հետևաբար դրա պահպանումը և շարունակական գործունեությունը ոչ թե ձևական կամ խորհրդանշական, այլ քաղաքական և իրավական անհրաժեշտություն է։
Աղբյուր՝ 24News.am
