Գրենլանդիայում հավանություն են տվել Արկտիկայում անվտանգության ամրապնդման շուրջ ԱՄՆ-ի և Դանիայի հետ համաձայնագրին

Արկտիկա00:38 | նոյեմբերի 4, 2026Գրենլանդիայում հավանություն են տվել Արկտիկայում անվտանգության ամրապնդման շուրջ ԱՄՆ-ի և Դանիայի հետ համաձայնագրին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդման շուրջ Դանիայի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրին։ Փաստաթուղթը նախատեսում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում կղզում, որը շարունակում է մնալ Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնակառավարվող տարածք, հայտնում է Associated Press-ը։
Երեքշաբթի համաձայնագրին կողմ է քվեարկել 16 պատգամավոր, յոթը ձեռնպահ են մնացել։ Փաստաթուղթը համաձայնեցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամիսներ շարունակ գործադրած ճնշման հետնապատկերին։ Նա բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և այն Միացյալ Նահանգների մաս դարձնելու ցանկության մասին։
Եռակողմ համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ի ռազմական դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող արկտիկական տարածաշրջանում և միաժամանակ Գրենլանդիան պահել Դանիայի վերահսկողության ներքո։ Այն նաև ճանապարհ է բացում կղզում ամերիկյան լրացուցիչ ռազմակայանների ստեղծման համար։
Ընդ որում, համաձայնագիրը կշարունակի գործել նաև այն դեպքում, եթե Գրենլանդիան ապագայում որոշի անկախություն ձեռք բերել։
Փաստաթուղթը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ստորագրել են Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Այժմ համաձայնագիրը պետք է քննարկի Դանիայի խորհրդարանը․ համապատասխան քննարկումները նախատեսված են նոյեմբերի վերջին։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Դանիայում և Գրենլանդիայում անհրաժեշտ խորհրդարանական ընթացակարգերի ավարտից հետո։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Պաշտպանական քաղաքականությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
