Գորիս խոշորացված համայնքի բոլոր գյուղերը պետք է օրինակելի լինեն. Առուշանյանը՝ նորընտիր ավագանու առաջին նիստում (վիդեո)

Առուշ Առուշանյան14:51 | նոյեմբերի 11, 2026Գորիս խոշորացված համայնքի բոլոր գյուղերը պետք է օրինակելի լինեն. Առուշանյանը՝ նորընտիր ավագանու առաջին նիստում (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գորիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 11–ին, օրենիք ուժով գումարել է իր արտահերթ նիստը, որտեղ Առուշ Առուշանյանը հաստատվեց համայնքապետի պաշտոնում։
Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Այն, ինչ խոստացել ենք մեր ժողովրդին, այն խնդիրները, որ իրենք արձանագրել են, տարիներ ի վեր ունեցել են այդ պրոբլեմները, պետք է ամբողջական լուծենք։ գորիս խոշորացված համայնքում պետք է օրինակելի լինի ոչ միայն Գորիս քաղաքը, այլ մեր խոշորացված համայնքի բոլոր գյուղերը՝ առանց բացառության։
Մենք արդեն մեկնարկը տվել ենք Տաթև համայնքում, առաջիկայում աշխատանքներ կսկսենք Տեղ համայնքում,. Կարձանագրենք՝ ինչ խնդիրներ կան, որոնք են առաջնային և հերթականությամբ լուծում տալով պետք է առաջ գնանք»։
Նշենք, որ հոկտեմբերի 25–ի Գորիսում ՏԻՄ ընտրություններում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 959 ձայն կամ քվեների 93.57 %-ը։ Այս ադաշինքում ներառված են ՔՊ–ն և «Գործարար» կուսակցությունը։
Անձ
Տեղադրություն
Իրադարձություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
