Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են ձևավորված քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքերը

Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են ձևավորված քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքերը

Աննա Վարդապետյան17:30 | նոյեմբերի 25, 2026Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են ձևավորված քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են ձևավորված քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքերը<!—>

]—>

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորվել են քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքեր։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորել է Աննա Վարդապետյանին Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Աննա ՎարդապետյանԽալիլ Շիրղոլամի

Պատմություն

Հայ-իրանական հարաբերություններ

Թեմա

ԴիվանագիտությունԴատական համակարգ