Ղազախստանում թիթեռի նոր տեսակ է հայտնաբերվել

Նոր Տեսակ04:19 | նոյեմբերի 14, 2026Ղազախստանում թիթեռի նոր տեսակ է հայտնաբերվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ղազախստանում թիթեռի նոր տեսակ է հայտնաբերվել<!—>

]—>

Արևելյան Ղազախստանի Արկալիկի լեռներում գիտությանը նախկինում անհայտ գիշերային թիթեռի տեսակ է հայտնաբերվել, հայտնում են ղազախստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հյուսիսղազախստանյան համալսարանին։

Թիթեռին տրվել է Scythobrya kozybayevi գիտական անվանումը՝ ի պատիվ ղազախստանցի հայտնի պատմաբան, ակադեմիկոս և հետազոտող Մանաշ Կոզիբաևի։

Այս տարի լրացել է նրա ծննդյան 95-ամյակը։ Նոր տեսակի նկարագրությունը հրապարակվել է Entomological Studies միջազգային գիտական հանդեսում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Նոր ՏեսակԳիտություն

Աղբյուրը՝ NEWS.am