Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ

Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ

Արցախ11:40 | նոյեմբերի 8, 2026Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ<!—>

]—>

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Հաղթանակի օրվա» առթիվ. այսօր նշվում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը, որի հետևանքով Արցախը պատմության մեջ առաջին անգամ զրկվեց իր ողջ հայ բնակչությունից։

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Տոկաևն ընդգծել է «այս տարեթվի առանձնահատուկ նշանակությունն ադրբեջանական պետականության պատմության մեջ և դրա կարևորությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների»։

«Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ևս կամրապնդվեն՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», — ասվում է Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԱրցախԱդրբեջան

Անձ

Իլհամ ԱլիևԿասիմ-Ժոմարտ Տոկաև

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am