Գերմանիայում բանանի արկղերում 20 միլիոն եվրո արժողությամբ 300 կգ կոկաին են հայտնաբերել

Գերմանիայում բանանի արկղերում 20 միլիոն եվրո արժողությամբ 300 կգ կոկաին են հայտնաբերել

Կոկաին22:38 | նոյեմբերի 4, 2026Գերմանիայում բանանի արկղերում 20 միլիոն եվրո արժողությամբ 300 կգ կոկաին են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայում բանանի արկղերում 20 միլիոն եվրո արժողությամբ 300 կգ կոկաին են հայտնաբերել<!—>

]—>

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ոստիկաններն ու մաքսային ծառայողները մեծածախ շուկայում բանանի արկղերում 300 կգ կոկաին են հայտնաբերել։ Առգրավված խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո (շուրջ 22 միլիոն դոլար), հայտնում է dpa-ն՝ հղում անելով Բավարիայի քրեական ոստիկանության վարչությանը (LKA)։

Երկուշաբթի ոստիկանություն են կանչել շուկայի տարածք ապօրինի ներթափանցման փորձից հետո։ Ստուգման ընթացքում իրավապահները զննել են մթերային խանութներ առաքելու համար պատրաստված բանանի արկղերը։

Շուկայի աշխատակիցներից մեկը նկատել է, որ արկղերից մեկն անսովոր ծանր է։ Զննման ժամանակ դրա ներսում կոկաինի մի քանի բրիկետ են հայտնաբերել։

Դրանից հետո ոստիկանությունն ու մաքսային ծառայությունը ստուգել են 50 բեռնահարթակների վրա տեղադրված մյուս արկղերը և թմրանյութի լրացուցիչ խմբաքանակներ հայտնաբերել։

Քննությամբ պարզվել է, որ բանանը կոկաինի հետ միասին բեռնանավով Էկվադորից հասել է Նիդեռլանդների Ֆլիսինգեն նավահանգիստ։ Այնտեղից բեռը տեղափոխել են Նյուրնբերգ։

Հասանելի է

русский

Օբյեկտ

Կոկաին

Թեմա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունՄաքսանենգություն

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am